Ադրբեջանում փորձել են երեխա վաճառել
Ադրբեջանում բազմազավակ մայրը փորձել է վաճառել իր երեխային, սակայն ոստիկանության կողմից ձերբակալվել է
: Այս մասին տղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
ՆԳՆ-ից հաղորդել են, որ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից իրականացված հատուկ օպերացիայի արդյունքում Շամխորի շրջանի մի բնակիչ է ձերբակալվել:
Պարզվել է, որ ձերբակալվածը՝ Զոհրա Իսկենդերովան փորձել է 10.000 մանաթով (12000 դոլար) վաճառել իր մանկահասակ տղային:
Նշյալ փաստի առնությամբ, քրեական գործ է հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:
Նշենք, որ Ադրբեջանում բավականին ժամանակ լուրեր են շրջանառվում այն մասին, որ երկրում երեխաների, ինչպես նաև մարդկային օրգանների անօրինական վաճառքով զբաղվող խմբավորումներ են գործում: