Բելառուսի աշակերտները դասագրքերի փոխարեն կստանան էլեկտրոնային պլանշետներ
Բելառուսի կրթության նախարարությունը ծրագրել է փոխարինել բոլոր դպրոցների դասագրքերը էլեկտրոնային պլանշետներով, որոնց մեջ ներդրված են լինելու անհրաժեշտ բոլոր տեղեկությունները։
Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, հղում անելով կրթության փոխնախարար Ալեքսանդր Ժուկին։
Պաշտոնյայի փոխանցմամբ, սկզբնական փուլում դեռ ճշտված չէ, թե Բելառուսի կոնկրետ ո՞ր շրջանից է սկսվելու պիլոտային ծրագիրը, որքա՞ն գումար է անհրաժեշտ բոլոր դպրոցները էլեկտրոնային պլանշետներով համալրելու համար և թե ո՞վ է վճարելու նորարարական ուսումնական նյութերի համար` պետությունը, թե՞ աշակերտների ծնողները։
Կրթության փոխնախարարը հայտարարել է, որ դպրոցներում անցումը էլեկտրոնային պլանշետներին հնարավորություն կտա պետությանը տնտեսել շուրջ 20 մլրդ բելառուսական ռուբլի` մոտ 6,6 մլն դոլար։