Հայտնի է դարձել ադրբեջանական ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը
Նախօրեին արդեն տեղեկացրել էինք, որ Ադրբեջանում SU-25 տիպի ռազմական ինքնաթիռ է կործանվել: Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացրել են ինքաթիռի ոչնչացման պաշտոնական վարկածը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության գերատեսչությունից հայտնել են, որ կործանման պատճառը եղել է օդանավի ակերի չբացվելը: Մարզումներից հետո օդաչուները չեն կարողացել վայրէջք կատարել և ինքնանետիչով լքել են ինքնաթիռը:
Նշյալ փաստի առնչությամբ, զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, վթարի պատճառների ուսումնասիրման աշխատանքային խումբ է ստեղծվել: