Թուրքիայի մայրաքաղաքում մեկ օրում երկրորդ պայթյունն է արձանագրվել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երեկ երեկոյան երկրորդ պայթյունն է տեղի ունեցել:
«Ռոյթերս» գործակալության տեղեկացմամբ, երկու պայթյունների հետևանքով զոհվել է 12 մարդ:
Հիշեցնենք, ավելի վաղ, կեսօրին Անկարայում գտնվող գեներատորներ արտադրող 4 հարկանի գործարանում տեղի ունեցած պայթյունից ամբողջովին վնասվել է 2 հարկ: Պայթյունի պահին գործարանում է եղել մոտ 80 աշխատող:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքի նույն հատվածում գտնվող ներկերի արտադրման ձեռնարկությունում: Զոհվել է 6 մարդ, 8-ը վիրավորվել, 12-ը՝ ձեռնարկության շենքում մնացել:
Նախնական տեղեկությունների համաձայն, երկու պայթյունի պատճառն էլ գազի արտահոսքն է եղել: