Ազնավուրը կարևորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի օժանդակության շարունակումը
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը նախօրեին հանդիպում է ունեցել Ժուրա կանտոնի նահանգների խորհրդական (Conseiller aux Etats), Ժուրա կանտոնի և Հանրապետության նախկին նախարար, Սեմրա (Semra) հիմնադրամի նախագահ Կլոդ Հեշի և նույն հիմնադրամի փոխնախագահ Ժան-Պիեռ Բեռնհարդի հետ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Ժուրա կանտոնի կողմից հիմնադրամի միջոցով Հայաստանում երեխաների աջակցության ծրագրերի ընթացքը, կանտոնի առողջապահության, համագործակցության և կրթության ծառայությունների և Երևանի մանկաբուժության կենտրոնի, ինչպես նաև Սեմրա հիմնադրամի և Երևանի Արաբկիր բժկական կենտրոնի միջև համագործակցության ուղղությունները: Հանդիպման ընթացքում դեսպան Ազնավուրը կարևորել է Ժուրա կանտոնի կողմից Հայաստանի երեխաներին ցուցաբերվող օժանդակության շարունակումը և ընդլայնումը:
Սեմրա հիմնադրամը ստեղծվել է 1988թ. երկրաշարժից հետո` դրսևորելով Շվեյցարիայի համերաշխությունը հայ ժողովրդին և արդեն ավելի քան 20 տարի պարբերական ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Հայաստանում մանկական առողջապահական ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան