Հրանտ Վարդանյանը հեռանում է Վրաստա՞ն
«Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հրանտ Վարդանյանի հարաբերությունները Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՊԵԿ պետ Գագիկ Խաչատրյանի հետ շարունակում են մնալ լարված, ինչն էլ գործարարին ստիպել է Վրաստանում կատարած շուրջ երկու միլիոն դոլարի նախնական ներդրումը ավելացնել մի քանի անգամ` ի հաշիվ Հայաստանում իր սեփականությունը հանդիսացող արտադրական որոշ հզորությունների:
Թերթն ավելացնում է, որ Հրանտ Վարդանյանին պատկանող մի քանի ձեռնարկություններում խոսվում է սեփականատիրոջ բիզնեսի խոշոր խմբաքանակ Վրաստան տեղափոխելու հնարավորության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում