Արմեն Նազարյանը և Հովհաննես Դավթյանը` արծաթե մեդալակիր
Փետրվարի 3-6-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվեց «Մեծ սաղավարտ» անվանումով ձյուդոյի միջազգային հեղինակավոր մրցաշարը:
Հայաստանի պատվիրակներ Հովհաննես Դավթյանը (60 կգ, Գյումրի) և Արմեն Նազարյանը (66 կգ, Հրազդան) վերելքով անցկացրեցին նախնական փուլերի հանդիպումները, տոնեցին երեքական հաղթանակ ու մտան եզրափակիչ: Վճռական գոտեմարտում նրանք զիջեցին համապատասխանաբար աշխարհի գործող չեմպիոններ ուզբեկ Ռիշոդ Սոբիրովին և ճապոնացի Ջունպեյ Մորիհիտային, գրավեցին պատվավոր երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների:
Հավելենք, որ փարիզյան ստուգատեսին մասնակցեցին 79 երկրների 511 պատվիրակներ: Մրցաշարը վարկանշային էր, և մեր առաջատար ձյուդոյիստները հարստացրեցին «Լոնդոն-2012»-ի համար իրենց վաստակած օլիմպիական միավորների պաշարը:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը, մրցաշարում հանդես եկած մեր հավաքականի մյուս երկու անդամները` գյումրեցիներ Համբարձում Տոնոյանը (66 կգ) և Արտյոմ Բաղդասարյանը (73 կգ) անմասն մնացին խաղարկված պարգևներից:
Մինչև փետրվարի վերջը Հայաստանի հավաքականը կմասնակցի ևս մի քանի միջազգային մրցաշարերի:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են