Արցախում էլ ավանդները կփոխհատուցեն
Արցախի նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Արցախի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, համաձայն հրամանագրի՝ կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչև 1968 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների և պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա