Թուրք ցուցարարները պահանջում են Դինքի սպանության գործով արդար դատավարություն
Նախօրեին Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում քաղաքում տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող շուրջ 100 հոգի հավաքվել են հրապարակում և իշխանություններից պահանջել արդար դատավարություն Դինքի սպանության գործով:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Son dakika» լրատվական կայքը:
«Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» գրությամբ պաստառները պարզած` ցուցարարները տարածել են մամլո հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է. «Մենք, որպես այս երկրում ապրող քաղաքացիներ, պետական բոլոր կառույցներին արդար դատավարության և որոշ իրողությունների հետ առերեսվելու ենք կոչում»: Ցուցարարները ծրագրել են փետրվարի 7-ին` Դինքի սպանության գործով հերթական դատալսման ժամանակ, հավաքվել Դոլմաբահչեյում և բողոքի քայլերթի դուրս գալ: