Բողոքի ցույց` Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև. «Սիոնիստ Ալիև», «Հեջաբի ընդդիմադիրները դատապարտված են մահվան»
Իրանի հյուսիսային` իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված Թավրիզ քաղաքի բնակիչները «Սիոնիստ Ալիև», «Ադրբեջանի ղեկավարները պետք է դատապարտվեն», «Հեջաբի ընդդիմադիրները դատապարտված են մահվան», և այլ կարգախոսերով բողոքի ցույց են կազմակերպել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի առջև:
Այդ մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանցի ցուցարարները խիստ քննադատել են Ադրբեջանի կառավարությանը և պահանջել` շտապ վերանայել հեջաբի արգելման մասին ընդունված որոշումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում հեջաբի արգելման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հասցեին պարբերաբար խիստ քննադատական հայտարարություններ են հնչեցնում նաև Իրանի ազդեցիկ հոգևորականներ, Մեջլիսի պատգամավորներ և քաղաքական վերլուծաբաններ: