Շիրոկով. «Հայաստանի հավաքականն ամուր ընկույզ է»
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոման Շիրոկովը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ զրույցում խոսել է նոր մրցաշրջանից իր սպասելիքների ու, մասնավորապես, Հայաստանի հավաքականի հետ հանդիպումների մասին:
«Նոր մրցաշրջանը մեզ համար որոշիչ է լինելու: Տարվա վերջում կպարզվի` մասնակցելո՞ւ ենք Եվրոպայի 2012 թ. առաջնությանը, թե՞ ոչ: Հայաստանի ընտրանին, որի հետ հանդիպելու ենք առաջիկա խաղում, հնարավոր է` ամենաուժեղ մրցակիցը չէ, սակայն անցած մրցաշրջանի վերջում այդ թիմն իրեն որպես ամուր ընկույզ դրսևորեց: Չպետք է մոռանալ նաև, որ հայերի հետ առաջին հանդիպումն անցկացնելու ենք Երևանում: Ավելի հեշտ կլիներ, եթե առաջին խաղը կայանար Ռուսաստանում: Առաջիկա երկու խաղում մեր մրցակիցը հենց Հայաստանի գլխավոր թիմն է, և մեզ համար դրանք առանցքային հանդիպումներ են: Եթե 6 միավոր վաստակենք, որոշակի առավելություն կունենանք: Հիմնական մրցակիցներն ստիպված կլինեն Ռուսաստանի ընտրանու դեմ խաղալ միայն հաղթանակի համար, ինչը մեզ հնարավորություն կտա փոքր-ինչ այլ կերպ գործել: Ասենք` կարող ենք ապավինել հակագրոհների մարտավարությանը կամ էլ տակտիկական այլ տարբերակներ մշակել»,- նշել է Շիրոկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են