Նյու Յորքի բնակիչները գովազդի դեմ պայքարում են համացանցում
Նյու Յորքում մեծ հետաքրքրություն է առաջացրել Մորգան Սպառլոկի նոր նախագիծը, որը The Barbarian Group и Aviary հայտնի դիզայներական ընկերության հետ համատեղ ինտերնետից օգտվող բոլոր անձանց առաջարկում է ինտերնետից վերացնել անիմաստ և ձանձրալի գովազդը։
Նախագիծը կոչվում է «Նյու Յորքն առանց գովազդի»:
Ինչպես հաղորդում է internetua.com.կայքը, նման օն- լայն առաջարկը մարդկանց հնարավորոթյուն է տալիս թեկուզ վիրտուալ կերպով «խմբագրել» քաղաքի որևէ հատված՝ ազատելով այն անցանկալի գովազդից:
Նման գաղափար Սպառլոկի մոտ առաջացել է Բրազիլիա այցելելուց հետո:
Օրինակ, Սան -Պաուլոյում նրան պարզապես հիացրել էր այն փաստը, որ փողոցներում բացակայում են գովազդային վահանակները։ Նման որոշում դեռ 2007 թվականին կայացրել էր տեղի իշխանությունը՝ «տեսանելի աղտոտման» դեմ պայքարի շրջանակներում։