Ֆուրսենկո. «Հայկական թերթի հանդեպ հայցի մասին նույնիսկ չենք մտածել»
Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն հրաժարվել է մեկնաբանել հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներից մեկի այն հրապարակումը, համաձայն որի` Հայաստանի ընտրանին Ռուսաստանի թիմին «կհանձնի» մարտի 26-ին Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայանալիք խաղում:
«Այդ տեղեկատվության հետ կապված` ինչ-որ մեկն արդեն զանգահարել է ինձ,- Ֆուրսենկոյի խոսքերը մեջբերել է gazeta.ru-ն:- Ես ասացի, որ իմ արժանապատվությունից ցածր է նույնիսկ այդ հարցին պատասխանելը: Մենք այդ թեման բաց թողեցինք: Հայկական թերթի հանդեպ հայցի մասին նույնիսկ չենք մտածել: Շունը կհաչի, քամին կտանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են