Տիգրան Կարապետովիչը Լ. Տեր-Պետրոսյանի նոր մրցակիցն է
«Голос Армении»-ին գրում է, որ Եգիպտոսում սոցիալական դժգոհության ալիքի վրա բարձրացված բունտը ոգևորություն առաջացրեց Հայ ազգային կոնգրեսը սպասարկող ԶԼՄ-ների շարքում: Վերջիններս սկսել են ակտիվորեն սցենարներ ներկայացնել, թե ինչպես կզարգանա սոցիալական բունտը Հայաստանում: «Հարկ է հիշեցնել այս լրատվամիջոցներին, որ ներկայումս ընդդիմություն դարձած տեր-պետրոսյանական շրջապատի իշխանության օրոք ժողովուրդը շատ ավելի վատ սոցիալական վիճակում էր, այն ժամանակ երկրի նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը կառավարում էր ժողովրդին «հարևաններից պարտք վերցրեք և ապրեք» տրամաբանությամբ»,-նշում է թերթը:
Կոնգրեսականների նման ակտիվացումը հոդվածագիրը բացատրում է մեկ այլ ընդդիմադիր ուժի` Տիգրան Կարապետովիչի ակտիվացմամբ: Վերջինս նույնպես փորձում է քաղաքական դիվիդենտներ հավաքել սոցիալական խնդիրների թեմայի շահարկմամբ: Տ. Կարապետովիչը մասնավորապես նշում է, որ ի տարբերություն Հայ ազգային կոնգրեսի` ինքն իրավունք ունի խոսել ժողովրդի սոցիալական խնդիրների մասին: Ըստ թերթի` Տ. Կարապետովիչը և Լ. Տեր-Պետրոսյանը պայքարում են իրական ընդդիմության առաջնորդի դերի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում