«Human Rights Watch»-ը 297 զոհ է արձանագրել Եգիպտոսում հակակառավարական ցույցերից ի վեր
Միջազգային իրավապաշտպան «Human Rights Watch» կազմակերպությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում ասված է, թե Եգիպտոսում հունվարի 25-ից սկսված հակակառավարական ցույցերից ու բախումներից ի վեր զոհվել է 297 մարդ:
Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթիդ Պրես» գործակալությունը:
Տեղեկատվության համաձայն, կազմակերպության աշխատակիցները նման տվյալները ստացել են 7 հիվանդանոցներից, որոնք տեղակայված են Կահիրեում, Ալեքսանդիրայում ու Սուեցում:
Հատկանշական է, որ պաշտոնապես Եգիպտոսի առողջապահության նախարարությունը ցույցերի ընթացքում զոհերի ու տուժածների մասին դեռևս հաղորդագրություն չի հրապարակել: