Արդահանցիների ու վիրահայերի երկխոսությունն ակտիվանալու է
Արդահանի նահանգապետ Մուստաֆա Թեքմենը հայտարարել է, որ տարիներ շարունակ օրակարգում գտնվող Արդահանի Աքթաշ սահմանադուռը մինչև տարեվերջ, ի վերջո, պատրաստ կլինի բացման: Այս մասին տեղեկացնում է «Ermenihaber.am» լրատվական կայքը: Շուտով արդեն կմեկնարկեն անհրաժեշտ շինաշխատանքները, որոնք իրականացվելու են Թուրքիայի պալատների ու բորսաների միության (ԹՊԲՄ-TOBB) կողմից:
Նահանգապետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հիշյալ սահմանադռան բացմամբ առավել կակտիվանա վիրահայերի հետ արդահանցիների հասարակական ու առևտրատնտեսական երկխոսությունը, ինչն էլ իր հերթին, հավանաբար դրական ազդեցությունը կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում: