Ուլի Վեգներ. «Աբրահամը չի հիասթափեցնի իր երկրպագուներին»
Գերմանացի հայտնի մարզիչ Ուլի Վեգները, ով աշխատում է պրոֆեսիոնալ բռնցքամարտում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, հայտարարել է, որ իր սանը գերազանց է նախապատրաստվել փետրվարի 12-ին Ստեֆան Բոժիչի հետ կայանալիք մենամարտին:
«Արթուրն այժմ իր կարիերայի անցումային փուլում է: Նա պարապմունքների ընթացքում չէր խնայում ուժերը,- Վեգների խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:- Աբրահամը ոչ միայն պետք է հաղթի, այլև դա պետք է կատարի իր ոճով: Վստահ եմ, որ նա չի հիասթափեցնի իր երկրպագուներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին