Պատգամավորները «երկպալատ»-ի գաղափարին կողմ են, սակայն տեխնիկապես չեն պատկերացնում
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտնի հայտարարությունը` երկպալատ խորհրդարան ստեղծելու հավանականության մասին, դարձել է քաղաքական շրջանակներում քննարկվող հարցերից մեկը: «Առավոտ»-ը գրում է, որ վերջերս մասնավոր զրույցի ժամանակ քաղաքական գործիչներից մեկը նկատել է. «Իբր մեր պառլամենտական տեղերի համար առևտուրը քիչ էր, հիմա էլ սփյուռքի հետ պետք է առևտրային հարաբերությունների մեջ մտնենք»:
Թերթը ներկայացնում է նաև ԱԺ մի շարք պատգամավորների պաշտոնական կարծիքները: Ըստ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` այս հարցի քննարկումները չափազանց ժամանակավրեպ են: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նշել է. «Գաղափարը հետևյալն է` որ ազգային կարևորագույն խնդիրների վերլուծմանը, որոշումներ ընդունելուն անպայման սփյուռքի մասնակցությունն ապահովված լինի: Այս գաղափարի հանգույցում նաև քննարկվում է երկպալատանի խորհրդարանի խնդիրը: Սա ընդամենը գաղափարի մակարդակում է»:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն «Առավոտ»-ի հետ զրույցում նկատել է. «Հիմնական խնդիր կա` սփյուռքը ի՞նչ սկզբունքով պիտի ներկայացուցչություն ճշտի Հայաստանում նման մարմնի մասնակցելու համար: Սրան առաջին հերթին սփյուռքն է, որ պիտի պատասխանի»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում