Թուրքիայում վերանորոգված հայկական եկեղեցին կծառայի որպես գրադարան
Թուրքիայի Բայընդըր քաղաքի քրդական թաղամասում գտնվող հայկական եկեղեցին կվերանորոգվի:
«Էրմենիհաբեր» (Ermenihaber.am)լրատվական կայքի տեղեկացմամբ, Բայընդըրի քաղաքապետարանը նախատեսում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսել մայիս-հունիս ամիսներին և ավարտին հասցնել 2012 թվականին:
Բայընդըրի քաղաքապետ Մեհմեթ Քերթիսը նշել է, թե եկեղեցին վերանորոգվում է, որպեսզի իրականացնի մեկ այլ գործառույթ.
«Հայկական եկեղեցին պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու համար նպատակահարմար ենք համարում վերանորոգել այն եւ օգտագործել որպես բազմաֆունկցիոնալ սրահ ու գրադարան»,- հայտարարել է Քերթիսը: