Ֆրեյզեր. «Կողմերը պիտի թուլացնեն լարվածությունը եւ պիտի ընդունեն առաջարկված սկզբունքները»
«Ժամանակը» զրուցել է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի հետ` Ճգնաժամային խմբի երեկվա զեկույցի շուրջ:
«Զեկույցի միակ հաղորդագրությունն այն է, որ կողմերը պիտի թուլացնեն լարվածությունը եւ պիտի ընդունեն առաջարկված Մադրիդյան սկզբունքները: Կողմերը պետք է գիտակցեն, որ եթե ունեն պատերազմի եւ խաղաղության այլընտրանք, ապա շատ ավելի խելամիտ է քաղաքական փոխզիջման գնալ հիմա: Երկու երկրները անկախ երկրներ են, եւ դժվար է նրանց ստիպել խաղաղության մասին պայմանագիր ստորագրել: Հույս ունեմ միջազգային հանրությունը կաջակցի նրանց հնարավորին չափով: Զեկույցի հրապարակման նպատակներից մեկը հենց այն է, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք այս հարցի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում