Արշավին. «Երևանում անհրաժեշտ կլինի ցուցադրել միանգամայն այլ որակի ֆուտբոլ»
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Աբու Դաբիում կայացած ընկերական խաղում 0:1 հաշվով զիջեց Իրանի ընտրանուն: Հանդիպումից հետո ռուսաստանյան թիմի առաջատար Անդրեյ Արշավինը «Սպորտ Էքսպրեսի» թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է, որ նման խաղով իրենք Երևանում ոչ մի բանի հետ չեն կարող հույսեր կապել:
«Ես հասկանում եմ, որ մենք վատ ենք խաղացել,- նշել է նա:- Այսպիսի ֆուտբոլով ոչ միայն Եվրոպայի առաջնությունում, այլև Երևանում ոչ մի բանի հետ չենք կարող հույսեր կապել: Հայաստանի մայրաքաղաքում անհրաժեշտ կլինի ցուցադրել միանգամայն այլ որակի ֆուտբոլ: Իմ կարծիքով` մեզնից յուրաքանչյուրն այսօր հասկացավ դա: Մեր հիմնական խնդիրը դանդաղկոտությունն էր: Իրանցիները հասցնում էին հետ քաշվել և փակել բոլոր գոտիները: Դիկ Ադվոկատը խաղից հետո ասաց, որ նման խաղով մենք չենք հաղթահարի Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլը:
Գիտեմ, որ Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջել է Վրաստանի ազգային թիմին: Հասկանում եմ, որ այս խաղից հետո դա կարող է տեղին չհնչել, սակայն մենք Հայաստանի ընտրանուն չէ, որ պիտի հավասարվենք: Անկասկած, երևանյան հանդիպումը շատ ծանր կլինի, բայց եթե մենք վերադարձնենք մեր խաղը, ինչը պարտավոր ենք անել, ամեն ինչ մեր ձեռքերում կլինի»:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են