Human Rights watch. Եգիտոսում ձերբակալված ցուցարարների նկատմամբ բռնություններ են կիրառվում
Եգիպտոսի զինվորականների հսկողության տակ գտնվող հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ բռնություններ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել միջազգային իրավապաշտպան Human Rights watch կազմակերպությունը: Տեղեկատվության համաձայն, խոսքը գնում է հարյուրավոր ու հազարավոր ցուցարարների մասին:
Միջազգային իրավապաշտպանների գնահատմամբ, ներկայումս չկան ձերբակալված իրավապաշտպաններ ու լրագրողներ, ինչը չի կարելի ասել սովորական քաղաքացիների մասին:
Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով, զինվորականները ձերբակալում էին բոլոր նրանց, ովքեր խախտում էին սահմանված պարետային ժամը կամ «կասկածելի տեսքով էին աչքի ընկնում»:
Արձանագրված վկայություններում նախկին ձերբակալվածներն ասել են, թե իրենց նկատմամբ բռնություններ են կիրառվել: Խոսքը գնում է հիմնականում ծեծի ու էլեկտրաշոկի կիրառման դեպքերի մասին: Վկայությունների համաձայն, զինվորականները ձերբակալվածներին մեղադրել են արտաքին ուժերի ու իսլամիստական կազմակերպությունների, մասնավորապես «Համասի» հետ համագործակցության համար:
Human Rights Watch կազմակերպությունը մինչ այսօր արձանագրել է 119 խաղաղ քաղաքացիների ձերբակալության դեպք, սակայն կարծում է, որ այդ թիվը զգալիորեն գերազանցում է առկա տվյալները:
Նշենք, հակակառավարական ցույցերից ի վեր, Եգիպտոսի ռազմական ուժերը պաշտոնապես հայտարարել էին ցուցարարների նկատմամբ իրենց չեզոքության վերաբերյալ: