Արթուր Աղաբեկյանի որդուն տարկետում կտրամադրվի
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանն ըստ «Հայկական ժամանակի»` խնդրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին` լուծել իր որդուն ժամկետային զինծառայությունից տարկետում տրամադրելու հարցը: Աշոտյանի առաջարկությամբ այսօր կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է մինչեւ 2012-ի գարնանային զորակոչը կրտսեր Աղաբեկյանին տարկետում տրամադրելու հարցը: Վերջինս 2009-ին ընդունվել է Կանադայի Սենեկայի կիրառական արվեստների եւ տեխնոլոգիաների քոլեջ: «ՀՀ օրենսդրությամբ, տարկետումը տրամադրվում է արտասահմանյան հեղինակավոր բուհերի ուսանողներին, բայց կասկած չկա, որ այս դեպքում բացառություն կարվի»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում