Լովչև. «Ժամանակավոր կառավարությունը» կտապալվի Երևանում»
Ֆուտբոլային մասնագետ Եվգենի Լովչևը «Սովետսկի սպորտի» թղթակցին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ իրանցիներին պարտվելուց հետո ռուս ֆուտբոլիստները կսկսեն վախենալ հայերին պարտվելուց: Նրա կարծիքով` ազգային թիմում հասունացել է կտրուկ փոփոխություններ կատարելու խնդիրը:
«Սարսափելի է Հայաստանից առաջ: Տագնապալի է, որ այս «ժամանակավոր կառավարությունը» տապալվելու է Երևանում: Հավաքականը վերածվել է փակ ակումբի. հրավիրվում են միայն իրար լավ ծանոթ մարդիկ: Նրանք գիտեն, որ, անկախ արդյունքից, միշտ հրավեր կստանան: Սա թիմ չէ, այլ ճահիճ: Դիկը պետք է հասկանա, որ այս կազմն արդեն հանդիպումները բաժանում է ըստ կարևորության աստիճանի, որ խաղի ընթացքում ի վիճակի չէ վերակառուցվել, լիցքավորվել և բեկել իրավիճակը: Ես չեմ ուզում հիմա բորբոքել կրքերն ու ասել, որ ողբերգություն է տեղի ունեցել, ու ամեն ինչ կորսված է: Ոչ, իրականում ոչինչ դեռ կորսված չէ: Հավաքականը նախկինի պես գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը: Բայց միևնույն ժամանակ ակնհայտ է, որ մարզչական շտաբը պետք է գլոբալ եզրակացություններ կատարի հենց այս խաղից, որովհետև մեր ընտրանին փոփոխությունների կարիք ունի»,- ասել է Լովչևը:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են