Երևանում ռադոն գազի կայուն ֆոն կա
Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Երևանում ռադոն գազի կայուն բաձր ֆոն կա:
Ինչպես մասնագետը նշեց, ռադոնը բնական գազ է, որը մթնոլորտային օդից 6-7 անգամ ծանր է ու կուտակվում է ստորին հարկերում ու նկուղներում: Կենտրոնի հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ թույլ երկրաշարժերի դեպքում, թեկուզ դա գրանցվում է հարևան երկրում, Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում նաև Երևանում, ռադոնի ալիք է ստեղծվում: Իսկ վերջերս երկրաշարժերի հաճախակի լինելու պատճատով առանձին ալիքները կայուն բարձր ֆոն են ստեղծել:
Իրավիճակին ավելի հստակ տիրապետելու համար կազմակերպությունը հետազոտություններ է անցկացրել մանկապարտեզներում.վտանգի առումով թիրախում, նրա խոսքով, հենց երեխաներն են:
«Մենք հետազոտել ենք Քաջարանի մանկապարտեզներն ու Երևանի մի մանկապարտեզ: Շատ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել, քանի որ թույլատրելի նորմները գերազանցում են»,-ասաց նա:
Ա. Սաղաթելյանի խոսքով, միջազգային չափանիշներով, մեծերի համար թույլատրելի է համարվում 300 ռադիոակտիվը, երեխաների համար` 60-ը, բայց շատ սենյակներում երկու ցուցանիշներն էլ գերազանցված են:
Ասուլիսին ներկա կենտրոնի շրջակա միջավայրի երկրաքիմիայի լաբորատորկիայի վարիչ Լիլիթ Սահակյանը նշեց, որ քաղաքապետարանի հետ փորձել են ծրագիր իրականացնել, որի արդյունքում պետք է գնահատեին նախադպրոցական հասատություններում նաև ծանր մետաղների վտանգի աստիճանը:
«Նախկին քաղաքապետի հետ բանավոր պայմանավորվածությամբ, սկսեցինք աշխատել ծրագրի վրա ու սկսեցինք ուսումնասիրել հենց հողերը, այն, ինչով ամենից շատ խաղում են երեխաները: Նորվեգացի մեր կոլեգաները հաշվել էին, որ երեխաները միջինում 3 գրամ հող են ուտում»,-ասաց նա: ՀՅետազոտությունների արդյուքնները, ինչպես նա նշեց, գոհացուցիչ չեն:
Իսկ ներկայում, ինչպես բանախոսները նշեցին, այդ ծրագիրը չի շարունակվում: Քաղաքապետի փոփոխությունից հետո նոր քաղաքապետի հետ համաձայնություն չկա: Ավելին, ապրիլին կատարած կենտրոնի աշխատանքների համար քաղաքապետարանը չի վճարել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան