ՀՀ նախագահը մասնակցեց «ART EXPO-2011» բացմանը
Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ այսօր Երևանում բացվեց «ART EXPO-2011» արվեստների ցուցահանդեսը: Երկօրյա միջոցառումը կոչված է մշակույթի ոլորտի մասնագետներին, շահագրգիռ կազմակերպություններին ու արվեստասեր հանրությանը ներկայացնել հայրենական մշակութային ձեռքբերումները ոչ միայն 2010 թվականին իրականացված ծրագրերով, այլև` 2011-ի նախագծերով ու մտահղացումներով: Այս տարվա «ART EXPO»-ին մասնակցում են շուրջ 50 պետական, հասարակական և մասնավոր մշակութային կազմակերպություններ:
«ART EXPO-2011»- ը կեսօրին այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ շրջեց մշակութային կազմակերպությունների տաղավարներով, ծանոթացավ անցած տարիների ձեռքբերումներին և սպասվելիք մտահղացումներին և նախագծերին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները