Էլինա Դանիելյանը գերազանց է խաղում «Չենտո» օփենում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը հրաշալի ելույթ է ունենում Իտալիայի Բոլոնյա քաղաքում անցկացվող «Չենտո» օփենում: Վեց տուրից հետո հայ շախմատիստուհին վաստակել է 5 միավոր և 102 մասնակիցների մեջ բաժանում է 2-5-րդ տեղերը գրոսմայստերներ Դրեևի (Ռուսաստան), Դելչևի (Բուլղարիա) և Սալվադորի (Ֆիլիպիններ) հետ: Կես միավոր ավելի ունի գրոսմայստեր Ալբերտոն (Լյուքսեմբուրգ):
Դանիելյանը, մասնավորապես, պարտության է մատնել գրոսմայստերներ Գոդենային (Իտալիա), Ի. Սոկոլովին (Հոլանդիա), ոչ-ոքի է խաղացել Դրեևի և Դելչևի հետ:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարի ավարտին դեռ երեք տուր կա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան