Սամվել Ալեքսանյանն անհանգստացած է
Ըստ «Ժամանակ»-ի` հարկայինը Սամվել Ալեքսանյանին պատկանող հացի փռերում լայնածավալ ստուգումներ է սկսել: Եվ դա այն հրապարակումից հետո, ըստ որի` Ս. Ալեքսանյանի հացի գործարանը գերակա դիրք ունի շուկայում եւ չի արժանանում որեւէ պետական մարմնի ուշադրությանը: Ըստ թերթի, Ալեքսանյանն անհանգստացած է այս զարգացումներից:
Թերթերը նաեւ տեղեկացնում են, որ Հրազդանի բնակիչ Շահեն Հայրապետյանը Երևան Սիթի խանութի նկուղում դաժան ծեծի է ենթարկվել Սամվել Ալեքսանյանի եղբոր որդու` Արտակ Ալեքսանյանի կողմից: Ռադիոկայանի փոխանցմամբ` ծեծի պատճառ է հանդիսացել Շահեն Հայրապետյանի ունեցած երեք միլիոն պարտքը, որը գոյացել էր «Սուարեն» ֆիրմայի քաղցրավենիքներ առաքելուց, սակայն, թերթի աղբյուրների հաղորդմամբ, ծեծի իրական պատճառը եղել է այն, որ վերջերս ոչ Ալեքսանյանների կողմից Հայաստան է ներկվել «Սուարենի» տեսականու նոր խմբաքանակ, որը Հայաստանի մարզեր է առաքել նաև Շահեն Հայրապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում