Ուլի Վեգներ. «Աբրահամը ջանասիրաբար մարզվել է, բայց դա միայն սկիզբն է»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները հայտարարել է, որ իր սանը գերազանց է պատրաստվել այսօր խորվաթ Ստեֆան Բոժիչի հետ մարտին: Այդ կերպ նա ցուցադրում է, որ դեռ ի վիճակի է մրցակցել մոլորակի լավագույն բռնցքամարտիկների հետ:
«Փետրվարի 12-ին Արթուրը կցուցադրի իսկական բռնցքամարտ և բոլոր երկրպագուներին կապացուցի, որ չի մոռացել, թե ինչպես է պետք կռվել: Աբրահամը ջանասիրաբար մարզվել է, բայց դա միայն սկիզբն է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտը երբեք էլ թեթև զբաղմունք չի եղել: Այստեղ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է շատ աշխատել և զոհաբերվել սպորտին»,- Վեգների խոսքերը մեջբերել է «Boxingcene»-ն:
Ավելացնենք, որ մրցակիցներն արդեն կշռվել են: Աբրահամի քաշը 76,9 կգ է, իսկ Բոժիչը նրանից թեթև է 400 գրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան