«Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցելու գրանցումը սկսվել է
Սկսվել է «Կենգուրու 2011» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումը: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Այբ» կրթական հիմնադրամից:
Հանրապետության 1203 դպրոցներին արդեն ուղարկվել են մրցույթի հրավեր-փաթեթները, որոնցում ներառված են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը, այլ անհրաժեշտ տեղեկություններ:
Այս տարի մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 17-ին: Մրցույթին կարող են մասնակցել 3-11-րդ դասարանների բոլոր ցանկացող աշակերտները:
Աշակերտների մասնակցության վճարը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետն է փետրվարի 18-ը:
Այս տարվանից աշխարհասփյուռ մաթեմատիկական այս շարժման շարքերը համալրելու են նաև Արցախի դպրոցականները:
«Այբ» կրթական հիմնադրամը լիահույս է, որ այն դպրոցներն որոնք մասնակցել են «Կենգուրու 2009»-ին և «Կենգուրու 2010»-ին, այս տարի ևս այդ դպրոցների սաները նույն խանդավառությամբ կփորձեն ուժերը մաթեմատիկայում: Բոլոր այն դպրոցներին, որոնք անցյալ տարիներին չեն մասնակցել մրցույթին, հիմնադրամը միանալու է «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» խորագրով անցկացվող մաթեմատիկական շարժմանը:
Նշենք, որ «Կենգուրու» մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին