Բացվեց Հրանտ Մաթևոսյանի հուշարձան-աղբյուրը
Ժուռնալիստների միության դիմաց այսօր բացվեց գրող, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի հուշարձան-աղբյուրը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, Հ. Մաթևոսյանի որդի Դավիթ Մաթևոսյանը, մի շարք մշակութային գործիչներ և գրողներ:
Հուշարձան-աղբյուրը բացեցին Հ. Մաթևոսյանի թոռնուհին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հուշարձան-աղբյուրի բացումից առաջ Հ. Մաթևոսյանի անվան դպրոցի սաները ողջունեցին և հիշեցին նրա ստեղծագործություններից:
Հուշարձան-աղբյուրի հեղինակ, ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով հուշարձան-աղբյուրի մասին, նշեց, որ դրա հովանավորն է բարերար Սամվել Մայրապետյանը և Երևանի քաղաքապետարանը:
«Այս հուշարձան-աղբյուրի պատրաստման նախաձեռնությունը Երևանի քաղաքապետարանին է: Հուշարձան- աղբյուրը որոշվել է կանգնեցնել ՀՀ Ժուռնալիստների միության առջև, քանի որ Հ. Մաթևոսյանի տունը գտնվում է հենց այդ շենքի վերին հարկում: Այս հուշարձանը խորհրդանշում է Հ, Մաթևոսյանի կերպարը»,- հավելեց նա:
Բացման արարողություններից հետո ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Հ. Մաթևոսյանի անվան մրցանակ հանձնեց գրող Ֆելիքս Մելոյանին:
Այժմ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը մի շարք մշակութային գործիների հետ միասին բարձրացել է Հ.Մաթևոսյանի տուն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին