Ադրբեջանի նախագահականի առաջ լրագրող են ծեծել
Ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթի թղթակիցը, իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս, նախագահի նստավայրի դիմաց ֆիզիկական ճնշումների է ենթարկվել:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Վերջինս ռեպորտաժ է պատրաստելիս եղել նախագահի նստավայրի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցների վերաբերյալ, երբ նրան է մոտեցել քաղաքացիական հագուստով մի ոստիկան և բռնությամբ ոչնչացրել լրագրողի ֆոտոխցիկում առկա կադրերը:
«Բիզիմ յոլ» թերթի գլխավոր խմբագիր Բահհադին Հազիևը տեղեկացրել է, որ լրագրողը դիմել է Սաբայիլյան շրջանի ոստիկանություն և դատաբժշկական փորձաքննության ենթարկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան