Սալուքվաձե. «Եթե հայ պաշտպանները խաղան այնպես, ինչպես մեր դեմ, Ռուսաստանի համար 6 միավորը երաշխավորված է»
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Նիժեգորոդսկի «Վոլգայի» պաշտպան Լաշա Սալուքվաձեն «Սպորտ Էքսպրեսի» թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի ազգային թիմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպումներում կարող է 6 միավոր վաստակել:
«Հայաստանի հավաքականի հետ հանդիպման առաջին կեսում ավելի լավ էինք դիտվում: Այդ հատվածում մեր թիմի խաղն ինձ շատ դուր եկավ, սակայն 2:0 հաշվի ժամանակ փոփոխություններ կատարվեցին: Արդյունքում երկրորդ կեսն ավելի թույլ անցկացրեցինք: Գոլ բաց թողեցինք «ձախ» 11 մետրանոցի արդյունքում. դիտել եմ հանդիպման տեսագրությունը և համոզվել, որ մրցավարն իրավացի չէր:
Հայաստանի գլխավոր թիմի հարձակումը շատ լավն է: Հայ ֆուտբոլիստները խաղում են կարճ և արագ փոխանցումներով, հաճախ են հաջողվում բազմաքայլ կոմբինացիաները: Առջևի գծում լավագույնը Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է: Տեխնիկապես գրագետ է, հիանալի է բացվում: Հարձակման սուր ծայրում գործում էր Էդգար Մանուչարյանը: Միջին գծի բոլոր ֆուտբոլիստները գերազանց են վարվում գնդակի հետ և ավելի շատ միտված են հարձակման: Իսկ ահա պաշտպանությունում լուրջ խնդիրներ կան, և Կասպարովին բաց թողած գոլերի մեջ դժվար է մեղադրել: Հնարավոր է` խնդիրը նրանում է, որ Հայաստանի հավաքականը երիտասարդ թիմ է և դեռ չի հասցրել կայուն խաղ ապահովել: Ի դեպ, եթե հայ պաշտպանները խաղան այնպես, ինչպես մեր դեմ, Ռուսաստանի համար 6 միավորը երաշխավորված է: Ձեր թիմը խաղացողների կարգով բարձր է նաև տակտիկապես, իսկ «Եվրո-2008»-ում արձանագրած հաջողությունից հետո նաև հոգեբանորեն է ուժեղացել: Ռուսաստանի ընտրանին կհայտնվի «Եվրո-2012»-ում, սակայն ինձ թվում է, որ նա ուղեգիր կստանա երկրորդ տեղով: Չեմ կարող բացատրել, թե ինչու»,- ասել է Սալուքվաձեն:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են