Հովհաննես Դավթյանը 2-րդն է, Արմեն Նազարյանը` 3-րդը
Փետրվարի 12-13-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը: Մրցաշարին մասնակցեցին Հայաստանի վեց պատվիրակներ: Նրանցից երկուսին հաջողվեց մրցանակակիր դառնալ:
Գյումրեցի Հովհաննես Դավթյանը (60 կգ) տոնեց չորս հաղթանակ, մտավ եզրափակիչ, որտեղ, ցավոք, տանուլ տվեց ճապոնացի Յամամոտո Հիրոֆումին և գրավեց երկրորդ տեղը: Հրազդանցի Արմեն Նազարյանը (66 կգ) երեք հաղթանակից և մեկ պարտությունից հետո մասնակցեց սփոփիչ գոտեմարտի: Նա հանդիպումն ավարտեց իր օգտին և բավարարվեց երրորդ մրցանակային տեղով: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներն անհաջողության մատնվեցին և դուրս մնացին մեդալների համար պայքարից:
Փետրվարի 17-ին մեր թիմը նույն կազմով կմեկնի Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք` «Գրան Պրի», խաղարկությանը մասնակցելու համար: Մրցումները նախատեսված են փետրվարի 19-ին և 20-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են