
Երեխաների կրծքով սնուցման մասին հարցերը կքննարկվեն խորհրդարանում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ` Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից, լսումները տեղի կունենան փետրվարի 15-ին:
Խորհրդարանական լսումներ են սպասվում նաև հաջորդ օրերին. Մասնավորապես, փետրվարի 16-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:
Իսկ փետրվարի 17-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման օրենսդրական կարգավորումը» թեմայով խորհրդարանական լսումներ: