Տիգրան Քոթանջյանը գլխավորում է «B» խմբի մրցաշարային աղյուսակը
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի «A» մրցաշարում վեց տուրից հետո գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել են 3,5-ական, Ավետիք Գրիգորյանը` 3, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 2,5 միավոր: Մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լե Քուան Լիմը (Վիետնամ):
«B» մրցաշարում վեց տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր են վաստակել գրոսմայստերներ Դարվին Լայլոն (Ֆիլիպիններ), Վեն Յանը (Չինաստան), Դորիան Ռոգոզենկոն (Ռումինիա), սակայն նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Առաջատարներից կես միավորով է հետ մնում ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը: Այս մասին գրում է armchess.am-ը:
«C» մրցաշարում վեց տուրից հետո աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Արթուր Ղարագյոզյանը և Տիգրան Սիմոնյանը: Առաջատարներից կես միավորով է հետ մնում Դավիթ Շահինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան