Լարվածություն Թուրքիայում. թուրք-քրդական բախումներ
Փետրվարի 15-ին լրանում է քրդերի առաջնրոդ Ապոյի (Աբդուլլահ Օջալանի) բանտարկության 12-րդ տարին: Սա Թուրքիայի քրդաբնակ շրջաններում բողոքի ու հուզումների հերթական ալիքն է բարձրացրել: Թուրքական «Dogan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` բողոքի ցույցի դուրս եկած քրդերի ու ոստիկանական ուժերի միջև բախում է տեղի ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա ավանում: Ցուցարարներին կասեցնելու համար ոստիկանները ստիպված են եղել արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ օգտագործել: Կատարվել են նաև ակտիվիստների ձերբակալություններ: Հաքքարի մյուս շրջաններում ևս նկատվում է տևական լարվածություն: Սպասվում է, որ փողոցային մարտերը լայն թափ կստանան:
Հիշեցնենք, որ «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը ձերբակալվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և տեղափոխվել Թուրքիայի Իմրալը կղզի: 19992թ. հունիսի 29-ին Անկարայի 2-րդ Պետական Անվտանգության դատարանն Օջալանին դատապարտեց մահապատժի: Նա մեղադրվում էր զինված կազմակերպություն (PKK) հիմնելու և պետության ներսում անջատողական պայքար մղելու համար: Սակայն քրդերի և Արևմուտքի բարձրացրած դժգոհության արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999թ. նոյեմբերի 25-ին մահապատիժը փոխարինեց ցմահ բանտարկությամբ: