Արթուր Աբրահամ. «Ուզում էի իմ երկրպագուներին ապացուցել, որ դեռ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակով»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, ով փետրվարի 12-ին տեխնիկական նոկաուտով պարտության մատնեց խորվաթ Ստեֆան Բոժիչին, հայտարարել է, որ մտադիր չէ երկար վայելել հաջողության հաճույքը և լիովին կենտրոնացել է առաջիկա մենամարտի վրա:
«Ուզում էի իմ երկրպագուներին ապացուցել, որ դեռ կարող եմ հանդես գալ բարձր մակարդակով, և իմ անհաջողությունները մնացել են անցյալում: Ցավոք, մրցակիցս վնասեց ձեռքը և չկարողացավ շարունակել մենամարտը: Դե ինչ, դրանում ես մեղավոր չէի: Չեմ պատրաստվում երկար վայելել հաղթանակի բերկրանքը: Այժմ լիովին կենտրոնացել եմ Անդրե Ուորդի հետ առաջիկա մենամարտի վրա»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Հիշեցնենք, որ Աբրահամը մայիսի կեսերին «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի կիսաեզրափակչի շրջանակներում մենամարտելու է ամերիկացի Անդրե Ուորդի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան