«Ղաֆղազ.իռ». Ադրբեջանում օրական 1 մարդ ինքնասպան է լինում
Հունվար ամսվա ընթացքում Ադրբեջանում 30 մարդ է ինքնասպան եղել, կարելի է ասել, որ միջին հաշվով օրական մեկ մարդ Ադրբեջանում ինքնասպանություն է գործում: Ինքնասպանություն գործածների 13-14 տոկոսը կանայք են, 76-77 տոկոսը` տղամարդիկ:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը` հղում կատարելով «Դիրլար» կայքին:
Ըստ տեղեկատվության` ինքնասպանությունների թվերի մասին պաշտոնական վիճակագրություն չկա, դրանք հիմնականում հավաքվում են տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված նյութերի հիման վրա:
Հիշեցնենք, որ վերոնշյալ իրանական կայքը վերջերս ևս անդրադարձել էր Ադրբեջանում կատարվող ինքնասպանությունների խնդրին, նշելով, որ ադրբեջանցի երիտասարդների մեծամասնության շրջանում բացակայում է հայրենասիրական ոգին, ազգային, պետական և մարդկային արժեքների ընկալումը, նրանք լուրջ խնդիրներ ունեն ուսման ոլորտում, ցածր է գիտության նկատմամբ նրանց հակումը, և ամենակարևոր խնդիրն այն է, որ վերջին շրջանում երիտասարդների շրջանում ավելացել է ինքնասպանության դեպքերը:
Իսկ «արաննյուզ.իռ» կայքն էլ հաղորդել էր, որ Ադրբեջանի ուսանողների ավելի քան 30.000-ը թմրամոլ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան