Իրանի ոստիկանությունը ձերբակալել է Իրանում Իսպանիայի հյուպատոսին
Երեկ Թեհրանում ընդդիմության կողմից կազմակերպված անօրինական հավաքներին ներկա լինելու մեղադրանքով ձերբակալվել է Իրանում Իսպանիայի հյուպատոս 42-ամյա Իգնասիո Փերեզ Կանբերան:
Այդ մասին տեղեկացնում է իրանական «թաբնաք.իռ» կայքը:
Իսպանիայի արտգործնախարարությունը պարզաբանումներ ստանալու համար ԱԳՆ է կանչել Իսպանիայում Իրանի դեսպան Մորթեզա Սաֆարի Նաթանզիին` վերջինիս փոխանցելով Իրանի դատական իշխանություններին ուղղված պատգամը:
Նշենք, որ երեկ Իրանում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում ոստիկանության հետ բախումների ժամանակ 1 ուսանող է զոհվել, իսկ անվտանգության 9 աշխատակից վիրավորվել: