Միջին դպրոցում բեռնաթափման աշխատանքները սկսվել են
Միջին դասարաններում բեռնաթափման նպատակով դասագրքերի վերանայման պրոցեսը սկսվել է: Նախատեսվում է այժմ ուսուցանվող թեմանները կրճատել 15-25 տոկոսով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:
Նա պարզաբանեց, որ բեռնաթափման դեպքում սահամանափակում կդրվի թեմաների քանակի, նոր թեմանների ժամանակ տերմինների, հասկացությունների, թեորեմների թվի վրա: «Որպեսզի ոչ թե հիշողության դասագրքեր ունենանք, այլ հասկանալու, ըմբռնելու դասագրքեր»,-բացատրեց Մ. Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին ներկայացնելով 2011-ի անելիքները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ միջին դպրոցում կրթական ծրագրերը կբեռնաթափվեն:
Դրա համար հիմք են հանդիսացել կրթական ծրագրերի` հատկապես գերբեռնվածության ու ոչ մատչելի լինելու վերաբերյալ առկա դժգոհությունները: «Այս աշխատանքը բավականին ռիսկային է, քանի որ կրթության ոլորտում աքսիոմային որոշումներ չկան»,-ասել էր նախարարը: