«ԱրմՌոբոտիքս»` ստեղծիր քո ռոբոտը
Մարտի 4-ին և 5-ին Հայաստանի ռոբոտների բաց առաջնության շրջանակներում տեղի կունենան «Գծին հետևող ռոբոտ» և «Իրեր տարբերակող ու դասակարգող ռոբոտ» մրցույթները, որոնց մասնակցում է 9 թիմ, 5-ը` «Գծին հետևող», 4-ը` «Իրեր տարբերակող և դասակարգող»-ին: Մրցույթներին մասնակցում են ոչ միայն ուսանողներ, այլ նաև դպրոցականներից կազմված թիմեր:
Ինչպես տեղացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հանրային կապերի բաժնից, 2011թ.-ին «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում կիրականացվեն նաև «ԱրմՌոբոտիքս» ակումբ` 2010թ. «ԱրմՌոբոտիքս»-ի շրջանակներում համանուն ակումբի ստեղծման, «ԱրմՌոբոտիքս» խմբակներ դպրոցներում, «ԱրմՌոբոտիքս» ցուցադրություններ ծրագրերը, ինչպես նաև աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտ» մրցույթը, որի գրանցումը կհայտարարվի փետրվարի 25-ից, տարվա վերջին կհայտարարվի նաև Անօդաչու թռչող սարքերի մրցույթի գրանցումը, որին նախապատրաստվելու համար կանցկացվեն նաև աէրոդինամիկայի, ավիամոդելավորման դասընթացներ:
Հիշեցնենք, որ 2008 թ. սկսած` ԻՏՁՄ-ն կազմակերպում է Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մրցույթները: Միջոցառումն իրենից ներկայացնում է մրցույթ` երիտասարդ ինժեներներից բաղկացած մի քանի թիմերի միջև, որոնք մրցում են միմյանց հետ իրենց կողմից նախագծված և պատրաստված ռոբոտներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է