Ադրբեջանի կրթության համակարգը քանդման եզրին
Ադրբեջանի կրթության համակարգի աշխատանքից հեռացվել է 108 աշխատակից:
Այս մասին հաղորդում է «1News.az» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, աշխատանքից հեռացվել են կրթության տարածքային բաժինների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, արտադպրոցական ուսումնական հաստատության տնօրեններ, մասնագիտական ուսումնարաններ, դասախոսներ, մանկապարտեզների տնօրեններ և հաշվապահներ` ընդհանուր առմամբ 108 մարդ, իսկ այդ համակարգի 41 աշխատող ստացել է վերջին խիստ նկատողությունը, որից հետո հաջորդ քայլը հեռացումն է, բացի դրանից 115 աշխատողներ էլ ստացել է նկատողություն: