Կրթությունը զարգացնելուն ուղղված նոր պետական ծրագիրն արդեն ԱԺ-ում է
Կրթության նախարարությունն այսօր Ազգային Ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ կքննարկի ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. Պետական ծրագիրը, որը գերատեսչության ներկայացուցիչներին, ինչպես նաև պատգամավորներին ներկայացնելու է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ծրագիրն իր մեջ ներառում է քննարկում այնպիսի հարցերի շուրջ , ինչպիսիք են` բացառիկ նվաճումներին ուղղված ծրագրերը խրախուսող ներդրումային քաղաքականություն, կրթության ոլորտում բարեփոխումներն առաջնորդելու կարողությունների հզորացում, կրթության որակի ու արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, համակարգի օպտիմալացում և այլն: Իհարկե հասկանալի է, որ այս բոլոր դրույթները, որ առկա է ԱԺ-ին ներկայացված Պետական ծրագրում, փորձ պետք է արվի չթողնել միայն սևով սպիտակին գրված:
«Ծրագիրը պետք է հիմք ծառայի կրթության զարգացման համար, այն թույլ կտա ավելի համակարգային դարձնել այն բարեփոխումները, որ ընթանում են ոլորտում»,- իր խոսքում հայտարարեց Ա.Աշոտյանը:
Մնում է ավելացնել, որ նման ծրագիր առաջին անգամ Հայաստանում ընդունվել է 2001թ-ին, իսկ արդեն երկրորդը` 2011-2015թթ-ի համար, խորհրդարանում քննարկվելու է երկու ընթերցմամբ: