ԲՀԿ-ն ընտրազանգված է հավաքում, իսկ սպորտի նախարարությունը դժգոհ է ԲՀԿ-ական նախարարից
«Հրապարակը» գրում է, որ «ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս չգալը ամենից շատ տխրեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցներին: Բանն այն է, որ նախարարության աշխատակիցներն այլևս չեն կարողանում հանդուրժել նախարարի գործելաոճը»: Թերթը գրում է, որ նախարարությունում լարված մթնոլորտ է եւ որ նախարար Արթուր Պետրոսյանը նույնիսկ իր 3 տեղակալների հետ չի աշխատում, վստահում է միայն խորհրդականին` Արսեն Քամալյանին:
Թերթը ԱԺ պաշտոնական կայքից տեղեկացել է, որ ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը շրջանառության մեջ է դրել մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագիծ, որով առաջարկվում է մինչև 2011 թ. փետրվարի 5-ը Հայաստան մտած վրացական պետհամարանիշներով մեքենաների նկատմամբ կիրառել նախկին մաքսային ռեժիմը և այդ արտոնությունը պահպանել մինչև 2013թ.: «Այսպիսով` ԲՀԿ-ն փորձում է ընտրազանգված ապահովել իր համար գալիք ընտրություններում»,- գրում է «Հրապարակը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում