«Հայկական ժամանակ». «Քանի հոպարը կա…»
«Հայկական ժամանակը» վկայակոչելով իր աղբյուրները` գրում է, որ օրերս պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի (Լիսկայի) եղբորորդին` 2004-ին դիտավորյալ սպանության համար 12 տարվա ազատազրկման դատապարտված Մայիս Խաչատրյանը: Վերջինս իր հորեղբոր տղայի հետ դանակի 12 հարվածով սպանել էր 34-ամյա Հովհ. Բադալյանին այն բանի համար, որ մթության մեջ չնկատելով տղաներին` Բադալյանը թեթեւակի դիպել էր նրանց: ՔԿՎ-ից խոստացել են այս կապակցությամբ թերթին այսօր պարզաբանում տալ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում