Իսրայելը սպառնացել է ճանաչել ԼՂՀ-ն, եթե Ադրբեջանը պաշտոնական հարաբերություններ ստեղծի Պաղեստինի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել է Ադրբեջանի ԱԳՆ և Պաղեստինի պետության միջև Բաքվում Պաղեստինի դեսպանատան գործունեությանը նյութա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը:
«Pia.az»-ը հայտնում է, որ համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 31-ին` Բաքվում: Համաձայնագրում ուշադրություն է գրավում «Պաղեստինի պետություն» արտահայտությունը: Մինչև վերջերս պաշտոնական Բաքուն օգտագործում էր «Պաղեստին» ձևակերպումը, չնայած` միջազգային ատյաններում Ադրբեջանը կողմ է Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծմանը:
Իլհամ Ալիևի այդ քայլը նշանակում է, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը: Այդ հարցի հետ կապված «Pia.az»-ին տեղեկացրած հավաստի աղբյուրը հայտնել է, որ իսրայելյան կողմը կոշտ կերպով է հակազդել Բաքվի այդ քայլին:
«Երեկ Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան` մեկ օրով աշխատանքը դադարեցնելու պատճառը հենց դա է: Իսրայելը դրանով սպառնացել է Պաղեստինի հետ պաշտոնական հարաբերություններ ստեղծած Ադրբեջանին»,- հայտնել է աղբյուրը` նշելով, որ Իսրայելի ԱԳՆ-ն այդ հարցի հետ կապված հեռագիր էլ է ուղարկել Ադրբեջան:
«Հեռագրում ասվում է, որ եթե պաշտոնական Բաքուն Պաղեստինի հետ կապված քաղաքականությունը չվերանայի, Իսրայելը նույն քայլերը կարող է ցուցադրել նաև Լեռնային Ղարաբաղի հարցում` անտեսելով Բաքվի հետ բարեկամական հարաբերությունները»,- հավելել է աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան