Քլինթոն. Ինտերնետն աշխարհում ժողովրդավարության տարածման հիմնական գործիքն է մնում
Աշխարհում ինտերնետի ազատության ապահովումն առաջնահերթություն է մնալու Միացյալ Նահանգների համար: Ինչպես փոխանցում է «ԲիԲիՍի» հեռուստաընկերությունը, այս մասին Վաշինգտոնում ինտերնետի ազատությանը նվիրված իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլար Քլինթոնը:
«Ինտերնետի հասանելիությունը մարդու անքակտելի իրավունքն է: Այն պետք լինի ազատ ու թափանցիկ: Մարդիկ պետք է իրենք որոշեն ինչպիսի տեղեկատվություն ու որտեղից ստանան, ինչպես փոխանակեն: Ժողովների, մտքերի արտահայտման ու օնլայն կայքերից օգտվելու ազատությունը ընդհանուր բառով կգնահատեի որպես շփման ազատություն: Միացյալ Նահանգներն առաջ են տանելու այդ ազատությունն ամենուր՝ կոչ անելով բոլոր երկրներից հետևել մեր օրինակին», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Քլինթոնը հայտարարել է նաև, թե 2011 թ-ին Նահանգներն հատկացնելու են 25 մլն. դոլար ավտորիտար երկրներում բլոգերների ու ինտերնետ ակտիվիստներին աջակցելու համար:
Պետքարտուղարը բարձր է գնահատել, մասնավորապես, Twitter ու Facebook սոցիալական կայքերի նշանակությունը, որոնք, ըստ նրա, հնարավորություն են ընձեռում մարդկանց ինքնաարտահայտվելու՝ որպես օրինակ նշելով Եգիպտոսի ու Թունիսի դեպքերը:
Ելույթում պետքարտուղարը տեղեկացրել է, թե ընթացիկ տարում նախատեսված է պետքարտուղարության ռուսալեզու Twitter միկրոբլոգի բացումը, որն ավելի լայն հնարավորություն կընձեռի ռուսներին ընդլայնելու շփման հարթակները գլոբալ ցանցում:
Ինտերնետի անվտանգությանն մասին խոսքելիս, Քլինթոնն անդրադարձել է նաև Wikileaks-ի հրապարակած ծառայողական փաստաթղթերին, նշելով թե դրանք ոչ մի առնչություն չունեն ինտերնետի ազատության հետ: Պետքարտուղարի խոսքերով, փաստաթղթերի հրապարակումը գողության արդյունքում է եղել, ինչն էլ քրեորեն պատժելի է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է