Ադրբեջանը ստիպված է եղել հեռանալ Մինսկի գրքի ցուցահանդեսից
Հակահայկականից բացի այլ գրականություն չունենալու պատճառով Ադրբեջանի ներկայացուցիչները ստիպված են եղել դադարեցնել մասնակցությունը Մինսկի միջազգային գրքի ցուցահանդեսին:
Փետրվարի 9–13–ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են եղել մի շարք երկրների տաղավարներ, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի:
Ադրբեջանական կողմը ցուցահանդեսին ներկայացրել է հակահայկական գրականություն: Ավելի ճիշտ` ադրբեջանական տաղավարում ներկայացված է եղել հիմնականում հակահայկական քարոզչությանը նվիրված գրականություն:
Հայաստանի ներկայացուցիչները կազմակերպիչների ուշադրությունը հրավիրել են այդ հանգամանքի վրա, նշելով, որ եթե հայկական ցուցասրահում ներկայացված է հիմնականում մշակութային թեմատիկա, ապա ադրբեջանականում միայն ազգային խտրականություն և թշնամություն սերմանող հակահայկական գրականություն է:
Ցուցահանդեսի կազմակերպիչները երկու անգամ նկատողություն են արել ադրբեջանական տաղավարի պատասխանտուներին՝ պահանջելով փոխել ներկայացված գրականությունը: Սակայն պարզվել է, որ Ադրբեջանից այլ գրականություն չի եղել և ադրբեջանական տաղավարը փակվել է, իսկ այդ երկրի ներկայացուցիչները ստիպված հեռացել են ցուցասրահի դահլիճից ու դադարեցրել մասնակցությունը միջոցառմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան