Աժուբալիսը կոչ է անում դիպուկահարներին անհապաղ դուրս բերել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծից
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրինյուս Աժուբալիսը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին և մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ աճող լարվածության կապակցությամբ:
«ԵԱՀԿ խնդիրն է Մինսկի խմբի ակտիվ մասնակցությամբ այս ձգձգվող համակարտությունը հասցնել կարգավորման: Հակամարտող կողմերին կոչ եմ անում միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման ուղղությամբ` ներառյալ շփման գծից դիպուկահարների անհապաղ դուրսբերումը և մոնիտորինգի գծով ԵԱՀԿ գործունեության ամրապնդումը», -հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը, տեղեկացնում են ԵԱՀԿ լրատվական ծառայությունից:
Աժուբալիսը ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Լիտվայի նախագահությունը աշխատելու է Հարավային Կովկասում լարվածության նվազեցման ու փոխադարձ վստահության ամրապնդման ուղղությամբ:
Նկատենք, որ հայկական կողմը դիպուկահարների հեռացման նպատակով բազմիցս է առաջարկել քայլեր ձեռնարկել, սակայն ադրբեջանական կողմը չի արձագանքել դրան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին